«Մանչեսթեր Յունայթեդի» չորս ֆուտբոլիստներ զայրացրել են Ժոզե Մոուրինյոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» 4 ֆուտբոլիստ, որոնց թվում են եղել Մարկոս Ռոխոն և Սերխիո Ռոմերոն, ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ Լոնդոնի հյուրանոց վարսավիրի են հրավիրել, այս մասին հայտնում է Mirror-ը:
Բրիտական լրատվամիջոցը գրում է, որ ֆուտբոլիստների պահվածքը բարկացրել է Ժոզե Մոուրինյոյին: Վերջինս վրդովված է եղել այն փաստից, որ իր խաղացողները հանդիպումից առաջ ուրիշ բաներով են զբաղվում:

Հիշեցնենք, որ «Յունայթեդը» այդ խաղում պարտվեց «Չելսիին» 0-4 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ