«Մանչեսթեր Յունայթեդի» 5 ֆուտբոլիստ բաց կթողնի «Սուոնսիի» հետ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդում» շարունակվում են կադրային խնդիրները:

Երեկ Եվրոպա լիգայի «Ֆեներբահչեի» հետ խաղի ժամանակ հյուրերի կազմում վնասվածք ստացավ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլ Պոգբան:

Չնայած որ դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե որքանով է լուրջ ֆրանսիացու վնասվածքը, սակայն բրիտանական ԶԼՄ-ները պնդում են, որ Պոգբան, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «ՄՅՈՒ»-ի առաջիկա խաղին:

Ավելացնենք, որ ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Սուոնսիի» հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Էրիկ Բային, Քրիս Սմոուլինգը, Անտոնիո Վալենսիան, իսկ ահա Անդեր Էրերան որակազրկված է:

Նշվում է, որ Էրերայի և Պոգբայի բացակայությունը կարող է ստիպել Մոուրինյոյին Շվայնշտայգերին ընդգրկել հայտացուցակում:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ