«Մանչեսթեր Յունայթեդի» 2 ֆուտբոլիստներ վերականգնվել են «Ուոտֆորդի» դեմ խաղին ընդառաջ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ հանդիպելու է «Ուոտֆորդին»:

Ժոզե Մոուրինյոյի թիմում բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ կային, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանը: Սակայն, վերջին լուրերի համաձայն երկու ֆուտբոլիստներ հասցրել են վերականգնվել վնասվածքներից ու թիմի հետ մեկնել Ուոտֆորդ: Դրանք են պաշտպաններ Էրիկ Բային ու Լյուկ Շոուն:

Մատեո Դարմիանը, Ֆիլ Ջոնսը և Հենրիխ Մխիթարյանը չեն մեկնել թիմի հետ ու բաց կթողնեն հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ