«Մանչեսթեր Յունայթեդի»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային, ով ամռանը համալրեց թիմը Հենրիխ Մխիթարյանի ու Զլատան Իբրահիմովիչի հետ միասին, ճանաչվել է մանկունյանցիների՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությունն անցկացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում: Բային ստացել է ձայների 55 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Զլատան Իբրահիմովիչը, ում օգտին քվեարկել է այցելուների 37 տոկոսը: Երրորդը Դեյլի Բլինդն է(8 տոկոս):

Նշենք, որ Բային օգոստոսին թիմի բոլոր խաղերին մասնակցել է: Արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել, սակայն մշտապես հուսալի է եղել պաշտպանությունում:

4

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ