«Մանչեսթեր Յունայթեդը» շատ մոտ է նոր ռեկորդի

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական տուրում կարող է դառնալ անգլիական ակումբների շարքում նոր ռեկորդի հեղինակ: Այսպես, եթե մանկունիացիներին հաջողվի 2 գոլ խփել «Ուոտֆորդի» դեմ արտագնա խաղում, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնա առաջին ակումբը Պրեմիեր լիգայում, որ 800 գոլ է խփում մրցակցի հարկի տակ:

Ժոզե Մոուրինյոյի սաներն այս մրցաշրջանի երկու արտագնա խաղերում խփել են 4 գոլ և արտագնա հանդիպումներում գոլերի թիվը հասցրել 798-ի: Սեպտեմբերի 18-ին, 15:00-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Ուոտֆորդին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 4 խաղից հետո ունի 9 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ