«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին շաբաթական 160,000 ֆունտ վճարել

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Ավելի վաղ նշել էինք, որ գերմանական ակումբը մերժել է «Ման. Յունայթեդի» 19 մլն ֆունտ առաջարկը: Սակայն ինչպես հաղորդում է Bild-ը, անգլիացիները մտադիր են նոր առաջարկությունով հանդես գալ և Մխիթարյանին առաջարկել պայմանագիր ՝ շաբաթական 160,000 ֆունտ աշխատավարձով:

Ավելացնենք, որ ներկա պահին «Յունայթեդում» ամենից շատ ստանում են Ուեյն Ռունին (300,000ֆունտ) և Խուան Մատան (130,000ֆունտ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ