«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 մլն եվրո վճարել Պոգբայի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 120 մլն եվրո վճարել` «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար, հայտնում է իսպանական AS-ը:

Աղբյուրը նշում է, որ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» առջևում է Պոգբայի համար պայքարում, ում ցանկանում էր ձեռք բերել նաև «Ռեալը»: Մադրիդցիները որոշեցին ժամանակավորապես սառեցնել բանակցությունները «Յուվենտուսի» պահանջած բարձր գնի պատճառով: Սակայն, ըստ AS-ի, կան ևս 2 գործոններ, որոնք խոսում են «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին:

Առաջինը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, որի ներկայությունը անգլիական ակումբում լրացուցիչ մոտիվացիա է Պոգբայի համար: Երկրորդն էլ աշխատավարձն է: Ֆրանսիացի կիսապաշտպանը ցանկանում է ստանալ նվազագույնը 12 մլն եվրո տարեկան` հարկվելուց հետո: Նման աշխատավարձ առաջարկելու դեպքում նա «Ռեալում» կդառնա երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Ռոնալդուից հետո, ինչը մեծ անհամաձայնություններ կառաջացնի թիմի հանդերձարանում:

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի ծախսել իր տրանսֆերային բյուջեն, իսկ Պրեմիեր լիգայի նոր հեռարձակման պայմանագրով ակումբը 90 մլն եվրո հավելյալ եկամուտ կունենա, ինչի հաշվին անգլիացիները կարող են վճարել 120 մլն եվրո Պոգբայի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ