«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Հերերայի հաջողությունները շարունակում են ավելի ամրապնդել նրա դերը ակումբում:

Daily Mail-ի փոխանցմամբ, «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը իսպանացի կիսապաշտպանի հետ: «ՄՅՈՒ»-ը մտադիր է շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձ վճարել Հերերային:

27-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը ավարտվում է 2018 թվականի ամռանը, սակայն պայմանագրում կետ կա, որը թույլ է տալիս թարմացնել գործարքը ևս մեկ տարով:

Հիշեցնենք՝ «Չելսիի» հետ մրցավերջում Անդեր Հերերայի փոխացնումից Մարկուս Ռեշֆորդը բացեց հանդիպման հաշիվը, այնուհետև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկնապատկեց հաշիվը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ