«Մանչեսթեր Յունայթեդը» նոր ձեռքբերում ունի

«Ցյուրիխի» երիտասարդական թիմի հարձակվող Նիշան Բուկհարտը ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլիստի հայրը, Բուկհարտը, որը համարվում է շվեցարական ֆուտբոլի ակադեմիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները մեկը, չի ցանկացել երկարաձգել պայմանագիրը «Ցյուրիխի» հետ: Արդյունքում մարզչական անձնակազմը որոշել է խաղաժամանակ չտրամադրել 16-ամյա հարձակվողին:

«Բուկհարտների ընտանքիը որոշել է իրենց որդուն տեղափոխել Մանչեսթեր, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք չընգրկել Նիշանին թիմի կազմում: Մենք կազմ ենք հավաքում հաջորդ մրցաշրջանի համար, այսպիսով մեզ պետք է այնպիսի ֆուտբոլիստ, որը կշարունակի հանդես գալ թիմի կազմում հետագայում ևս: Սակայն Նիշանը կշարունակի մարզվել թիմի հետ»,-պատմել է Ցյուրիխի նախագահ Անչիլիո Կանելան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ