«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել Նեյմարին

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բրազիլացի Նեյմարին ձեռք բերելու փորձերը: El Mundo Deportivo-ն հաղորդում է, որ երեկ անգլիական ակումբը նոր առաջարկ է արել «Բարսելոնայի» հարձակվողին, ով երկու տարի անց կդառնա ազատ գործակալ: Աղբյուրը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից բանակցությունները վարում է հայտնի գործակալ Պինի Զահավին:

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Նեյմարին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ առաջարկել: Ներկայումս բրազիլացին վաստակում է տարեկան 9 մլն եվրո, իսկ «Բարսելոնան» նրան առաջարկում է ավելացնել աշխատավարձը մինչև 15 մլն եվրո:

Ֆուտբոլիստին հավակնում են նաև «Ռեալը» և ՊՍԺ-ն: Վերջինս առաջարկում է 18,5 մլն եվրո աշխատավարձ, իսկ պարգևավճարներով այն կարող է հասնել 28 մլն-ի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ