«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Սիթիի» ֆուտբոլիստին

Daily Mirror-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեի տրանսֆերը:

Կոտ դ՛Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը վատ հարաբերությունների մեջ է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ ու խաղաժամանակ չի ստանում, այդ պատճառով ենթարդրվում է, որ Տուրեն կլքի թիմը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կարճաժամկետ համաձայնագիր կնքել 33-ամյա կիսապաշտպանի հետ:

«Յուվենտուսը», «Ինտերը» և մի քանի չինական ակումբներ ևս ցանկանում են իրենց թիմի կազմում տեսնել Յայա Տուրեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ