«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ երկարաձգել Մատայի և Հերերայի պայմանագրերը

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում նոր պայմանագրերի շուրջ բանակցություններ սկսել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց հետ գործող համաձայնություններն ավարտվում են հաջորդ մրցաշրջանի վերջում, հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ֆուտբոլիստների ցանկը գլխավորում են իսպանացի կիսապաշտպաններ Խուան Մատան և Անդեր Հերերան: Դեյլի Բլինդի, Լյուկ Շոուի և Մարուան Ֆելայնիի պայմանագրերը նույնպես ավարտվում են 2018թ. ամռանը: Բոլոր այս ֆուտբոլիստներին «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ կտա ազատ բանակցություններ վարել այլ ակումբներ տեղափոխվելու հարցով, չնայած որ նրանց պայմանագրերի համաձայն՝ հնարավորություն ունի երկարաձգել դրանք ևս մեկ տարով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ