«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Մոնակոյի» ֆուտբոլիստի ձեռքբերմանը

«Մոնակոն» փառահեղ մրցաշրջան անցկացրեց՝ հասնելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և նվաճելով Ֆրանսիայի առաջնության գավաթը: Այդ պատճառով ֆրանսիական ակումբի մի շարք ֆուտբոլիստների հայտնվել են եվրոպական թոփ ակումբների հետաքրքրությունների շրջանակում:

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Բերնարդու Սիլվայի տեղափոխության ձեռքբերմանը: Պորտուգալացի կիսապաշտպանը «Մոնակոյի» հաջող ելույթների հիմնական բանալիներից մեկն է, և Ժոզե Մոուրիյոն հույս ունի ամրապնդել խաղը կիսապաշտպանական գծում՝ 22-ամյա ֆուտբոլիստին օգտագործելով:

«Ես կարդում եմ թերթեր, բայց հիմա ոչինչ հստակ չէ: Արդեն ասել եմ, որ հիանալի ժամանակներ եմ ունեցել «Մոնակոյում», բայց ամեն ինչ էլ հնարավոր է»,-նշել է ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ