«Մանչեսթեր Յունայթեդը» մերժում է ստացել «Յուվենտուսից»

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանքեր գործադրել «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար: Սակայն, ինչպես հաղորդում է GianlucaDiMarzio.com-ը, թուրինցիները մերժել են անգլիական ակումբի՝ 120 մլն եվրոյի հասնող առաջարկը:

Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկել է 110 մլն եվրո, ու ևս 10 մլն որպես բոնուս, սակայն «Յուվենտուսը» չի ընդունել առաջարկը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ «Յուվենտուսի» կողմից «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինի հնարավոր գնումը ոչ մի կերպ կապված չէ Պոլ Պոգբայի վաճառքի հետ: Պահանջվող գումարը թուրինցիները մտադիր են ստանալ Մարիո Լեմինայի, Սիմոնե Ձաձայի և Ռոբերտո Պերեյրայի վաճառքից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ