«Մանչեսթեր Յունայթեդը» մեգա-պայմանագիր է պատրաստել Զլատանի Իբրահիմովիչի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով և պատրաստվում է մեգա պայմանագիր առաջարկել շվեդ ֆուտբոլիստին:

Ըստ Daily Star-ի, անգլիական գրանդը պատրաստ է Իբրային շաբաթական 250,000 ֆունտ վճարել: Նշենք, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ չինական ակումբներից մեկը կարող է Զլատանին առաջարկել պայմանագիր տարեկան 75 մլն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Իբրահիմովիչի պայմանագիրը կսպառվի ՊՍԺ-ի հետ: Ֆուտբոլիստը արդեն հաստատել է, որ հեռանալու է Փարիզից:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ