«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Վարդիին ձեռք բերելու հնարավորությունից

«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին այս ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: Սակայն ինչպես հայտնում է Sky Sports-ը, մինչ այդ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն է ունեցել ձեռք բերել անգլիացի ֆուտբոլիստին:

«Կարմիր սատանաները» բացառել են այդ հնարավորությունը, քանի որ ակումբի գլխավոր մարզիչը այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է գնել ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը:

Բացի այդ, պորտուգալացի մարզիչը մեծ հույսեր է կապում թիմի 19-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ