«Մանչեսթեր Յունայթեդը» հայտավորել է Բաստիան Շվայնշտայգերին Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտավորվել է Պրեմիեր լիգայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերմանացին չի մտնում Ժոզե Մոուրինյոյի ծրագրերի մեջ և այդ իսկ պատճառով մարզվում է 2-րդ թիմի հետ: Չնայած այդ ամենին, Բաստին հայտարարեց, որ պատրաստ է մնալ «Յունայթեդում» և պայքարել իր տեղի համար: Գերմանացի կիսապաշտպանը նաև նշեց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է իր վերջին եվրոպական ակումբը իր կարիերայի ընթացքում:

Այսպիսով, Շվայնշտայգերը կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ