«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Իբրահիմովիչի տեղափոխությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ Զլատան Իբրահիմովիչը հանդես է գալու մանկունյանցիների կազմում:

«Ես կատարելապես ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար և անհամբերությամբ սպասում եմ Պրեմիեր լիգայի մեկնարկին: Ավելորդ է ասել, որ անհամբերությամբ սպասում եմ նաև Մոուրինյոյի հետ ևս մեկ անգամ աշխատելուն: Նա ֆանտաստիկ մարզիչ է, և ես պատրաստ եմ այս անգամ էլ ընդունել մեծ մարտահրավերներ: Այժմ ես պատրաստ եմ հիանալի հիշողություններ կերտել Անգլիայում»,- Զլատանի խոսքն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

«Զլատանի վիճակագրությունը խոսում է նրա խաղի մասին: Յուրաքանչյուր հանդիպման նա նվիրվում է 100 տոկոսով: Նա ուղղակի հիանալի հարձակվող է, ով հաղթող է դարձել ֆուտբոլային լիգաների ամենակարևոր առաջնությունում, իսկ այժմ հնարավորություն ունի նաև հանդես գալու աշխարհի ուժեղագույն լիգայում»,- ասել է Մոուրինյոն:

5

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ