«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնություն չունի Մոուրինյոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» որևէ համաձայնություն ձեռք չի բերել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ այն մասին, որ վերջինս կգլխավորի մանչեսթրյան ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը մոտ է պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիր ստորագրելուն:

Ընթացիկ մրցաշրջանում «ՄՅՈՒ»-ն Լուի վան Գալի ղեկավարության տակ դուրս է եկել Անգլիայի գավաթի եզրափակիչ և դեռ շանսեր ունի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում լավագույն քառյակում հայտնվելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ