«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսիին» կպայքարեն «Ռոմայի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Չելսիին» «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի համար պայքարում:

Ինչպես հաղորդում է Bleacher Report-ը, մանկունիական ակումբը հետևել է 29-ամյա ֆուտբոլիստի ցուցադրած խաղին և ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո նրան հրավիրել Անգլիա: Պաշտոնական  առաջարկ «կարմիր սատանաներից» դեռ չի եղել:

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար կպայքարի լոնդոնյան «Չելսիի» դեմ, որն անցած տարվանից փորձում է ձեռք բերել բելգիացի կիսապաշտպանին: Sky Sports-ի փոխանցմամբ ֆուտբոլիստը անցած մրցաշրջանից հետո մերժել է «Չելսիի» մի քանի առաջարկ, որոնցից ամենաարժեքավորը կազմել է 34 մլն. ֆունտ:

Նայնգոլանը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Բելգիացի ֆուտբոլիստը խաղում է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան և կարողանում է հիանալի գրոհներ կազմակերպել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ