«Մանչեսթեր Յունայթեդը» եկամտաբերության ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որ արձանագրում է տարեկան ավելի քան կես մլրդ ֆունտի եկամուտ:

«Կարմիր սատանաները» հայտարարել են, որ 2016թ. հունիսի 30-ի դրությամբ նրանց տարեկան եկամուտը կազմել է 515.3 մլն ֆունտ /683.5 մլն եվրո/: Այնուամենայնիվ, դա զիջում է կատալոնական «Բարսելոնայի» ցուցանիշին, որը հայտարարել էր 570 մլն ֆունտի եկամուտ:

Նշենք, որ այդ գումարից 68 մլն ֆունտը կազմել է «Մանչեսթեր Յունայթեդի» մաքուր շահույթը: Թեև ակումբն այս տարի չի մասնակցում Չեմպիոնների լիգային, սակայն գործադիր տնօրեն Էդ Վուդվարդը վստահ է, որ 2017-ին եկամուտն ավելանալու է: Նոր ռեկորդային տրանսֆերները հավելյալ եկամուտներ կապահովեն թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ