«Մանչեսթեր Յունայթեդը» ընկերական խաղ կանցկացնի հուլիսի 16-ին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ հուլիսի 16-ին նախապատրաստական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում կանցկացնի «Ուիգանի» հետ «DW ստեդիում» մարզադաշտում: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 16:30 և կցուցադրվի «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային հեռուստաալիքով:

Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այս խաղին հիմնականում մասնակցելու են երկրորդ թիմի ֆուտբոլիստները, որոնց հետ մարզիչը ցանկանում է ավելի լավ ծանոթանալ:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Չինաստան շրջագայության:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ