«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել «Բորուսիայի» առաջատարի հետ

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» ջանք չի խնայում, որպեսզի ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին:

Բրիտանական լրատվամիջոցը պնդում է, որ անգլիացիները արդեն բանակցություններ են սկսել գաբոնցի հարձակվողի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ Օբամեյանգի տրանսֆերը կարժենա 60 մլն ֆունտ:

Ընթացիկ Բունդեսլիգայի մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 25 հանդիպում, խփել 22 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Նաև Օբամեյանգը իր հաշվին Եվրոպա լիգայում գրանցել է 10 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ