«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի շատ գումար է առաջարկել Պոլ Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարել «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի տրանսֆերի համար:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական ակումբը 125 մլն եվրո է առաջարկել «Յուվենտուսին», իսկ Պոգբայի հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր ՝ 12 մլն եվրո աշխատավարձով:

Ներկա պահին Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան գտնվում է Մանչեսթերում, որտեղ շարունակում է բանակցությունները «Յունայթեդի» ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 120 մլն եվրո է առաջարկել Պոլ Պոգբայի համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ