«Մանչեսթեր Յունայթեդը» ավելացրել է Մխիթարյանի առաջարկը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է կատարել Դորտմունդի «Բորուսիային»՝ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին 19 մլն ֆունտի փոխարեն մանկունիացիներն այժմ առաջարկում են 26 մլն ֆունտ (մոտ 34 մլն եվրո):

Մինչ այդ «Բորուսիան» մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը և հայտարարել, որ մտադիր չէ հրաժարվել Մխիթարյանից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չնայած դրան, հաղորդվում էր, որ դորտմունդցիները դիտարկում էին Շյուռլեին որպես Մխիթարյանի փոխարինող:

Բացի այդ, հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ շարունակելու են բանակցությունները և հույս ունի բարեհաջող հանգուցալուծման:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ