«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է պատրաստում Հարի Քեյնի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, հաղորդում է Squawka-ն:

Աղբյուրի տեղեկություններով` մանկունիացիները պատրաստ են 50 մլն ֆունտ առաջարկել «Տոտենհեմին», իսկ ֆուտբոլիստին վճարել շաբաթական 150 000 ֆունտ:

Հարի Քեյնը ներկայումս վաստակում է շաբաթական 60 000 ֆունտ, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ.: Հաղորդվում է, որ անգլիացին մերժել է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու ակումբի առաջարկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ