«Մանչեսթեր Յունայթեդը» 8 մլն կվճարի Հենրիխ Մխիթարյանին պայմանագիր կնքելու համար

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8 մլն եվրո միանվագ գումար կստանա «Մանչեսթեր Յունայթեդից» ակումբի հետ պայմանագիր կնքելու համար, հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Մխիթարյանի աշխատավարձը կկազմի 12,5 մլն եվրո, սակայն դրանից բացի պայմանագրի կնքման ժամանակ հայ ֆուտբոլիստը կստանա ևս 8 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, պայմանագրի ողջ ժամկետի համար «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի վրա կծախսի շուրջ 100 մլն եվրո:

Պայմանագրի կնքման մասին կհայտարարվի մոտակա օրերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ