«Մանչեսթեր Յունայթեդը» 70 մլն եվրո է առաջարկել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստի համար

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգյեզը դեռ շարունակում է հետաքրքրել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անգլիական ակումբի ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է 21-ամյա ֆուտբոլիստին գնելու գաղափարը և պատրաստ է նրա դիմաց վճարել 70 մլն եվրո:

Իսպանացու պայմանագրի մեջ նշված է հենց այս հրաժարագինը: Հիշեցնենք, որ Նիգյեզը երկարաձգել էր իր պայմանագիրը նախորդ շաբաթ:

Լա լիգայի 2015/16 մրցաշրջանում Սաուլը խփել էր 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ