«Մանչեսթեր Յունայթեդը» 60մլն. եվրո է պատրաստ վճարել «Ռեալի» ֆուտբոլիսիտի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքար մղել Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ձեռք բերման համար:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է գնել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 60 մլն. եվրոյի դիմաց:

Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «ՄՅՈՒ» -ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Խամեսի տեղափոխությունը կարող է ավելի վաղ իրականալ, քան ակնկալվում է, քանի որ կոլումբիացի ֆուտբոլիստի և պորտուգալացի մարզիչը  օգտվում են նույն գործակալ Ժորժե Մենդեշի ծառայություններից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ