«Մանչեսթեր Յունայթեդը» 32 մլն եվրո կառաջարկի «Ռեալի» պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, անգլիական գրանդը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է 31,7 մլն եվրո առաջարկել ֆրանսիացի ֆուտբոլիստի համար: Սակայն Վարանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», որը հաջորդ մրցաշրջանից սկսած  մարզելու է Կարլո Անչելոտին: Ներկա պահին Վարանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» ավելի հավանական է, քանի որ երեկ գերմանական ակումբ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը:

Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վարանը անցկացրել է 26 հանդիպում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ