«Մանչեսթեր Յունայթեդը 2 անգամ կապ է հաստատել Մեսիի հետ

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 2 ամսվա ընթացքում 2 անգամ կապ է հաստատել «Բարսելոնայի» հարձակվող  Լիոնել Մեսիի հետ և փորձել ձեռք բերել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է սպասել մեկ մրցաշրջան  ևս և այնուհետև նորից առաջակ կատարել, երբ մանչեսթրյան թիմը նորից կվերականգնի տեղը Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք՝ Մեսիի ներկայիս համաձայնությունը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ