«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի». Մխիթարյանի նախկին թիմակիցը կարող է մասնակցել հանդիպմանը

Կիսապաշտպան Իլկայ Գունդոգանը կարող է իր նորամուտը նշել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Գերմանացի ֆուտբոլիստը կարող է մասնակցել ԱՊԼ-ի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:

«Բորուսիայի» նախկին կիսապաշտպանը նոր է ապաքինվել ծնկի վնասվածքից և վերջին օրերին մարզվում է ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը դեռ կասկածի տակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ