«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է կատարել «Յուվենտուսին»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես սկսել է բանակցություններ վարել «Յուվենտուսի» հետ ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ, հայտնում է Sky Sports-ը:

«Կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվարդը կապ է հաստատել «Ծեր սինյորայի» ղեկավարության հետ և առաջարկել 120 մլն եվրո ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց: «Յուվենտուսը» չի ցանկանում բաց թողնել Պոգբային, սակայն ակումբին դժվար կլինի մերժել մանչեսթրյան ակումբի գրավիչ առաջարկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկզբունքային պայմանավորվածություն էր ձեռք բերել Պոգբայի հետ: Եթե տրանսֆերը իրականանա, ֆուտբոլիստը տարեկան կստանա 13 մլն. եվրո աշխատավարձ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ