«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել Ջո Հարտին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է հրաժարվել թիմի հիմնական դարպասապահ Ջո Հարտի ծառայություններից:

Ըստ իսպանական Mundo Deportivo-ի, անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին: Նշվում է, որ իսպանացի մասնագետը ավելի վաղ ցանկացել էր պայմանագիր առաջարկել կատալոնական ակումբի մեկ այլ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին, սակայն վերջինիս պայմանագրի մեջ նշված հրաժարագինը շատ բարձր է եղել:

Ավելացնենք, որ իսպանացինեը չեն պատրաստվում վաճառել Բրավոյի տրանսֆերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ