«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է 168 մլն եվրո ծախսել տրանսֆերային պատուհանի ժամանակ

Պեպ Գվարդիոլայի ժամանելուց հետո «Մանչեսթեր Սիթին» բավականին ուժեղացրեց իր կազմը: Սակայն «քաղաքայինները» չեն պատրաստվում բավարարվել այսքանով և արդեն 2017թ. ամռանը պատրաստվում են «պայթեցնել» տրանսֆերային շուկան:

«Սիթիի» գլխավոր մարզիչ շատ է ցանկանում իր թիմում տեսնել «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինին (45 մլն եվրո), «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին (67 մլն եվրո) և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին (56 մլն եվրո):

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուր իբն Զայդ ալ-Նախաին պատրաստ է կատարել իսպանացի մասնագետի խնդրանքը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ