«Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ տարեկան 12 միլիոն եվրո վճարել Օբամեյանգին

«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է  Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պեր -Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու մտքից, ում հավակնում է նաև «Ատլետիկոն»:

Կողմերը չկարողացան պայմանավորվել պայմանագրի կետերի շուրջ: Անգլիական ակումբը պատրաստ չէ վճարել 27-ամյա գերմանացուն տարեկան 12 միլիոն եվրո, հայտնում է Sky Sports-ի թղթակից Ֆաբրիցո Ռոմանոն: Բացի այդ Օբամեյանգի գործակալը պահանջել է 10 միլիոն եվրո արժողությամբ կոմիսիոն վճար գործարքի իրականացման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 75 միլիոն եվրո:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ