«Մանչեսթեր Սիթին» նոր առաջարկ է արել Իլկայ Գունդոգանի համար

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է փորձեր կատարել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդոգանին գնելու համար:

Ինչպես հաղորդում է Bild-ը, անգլիական ակումբը հանդես է եկել հերթական առաջարկով: Այս անգամ «Սիթին» Գունդոգանի համար առաջարկել է 22 մլն եվրո և ևս 5 մլն եվրո բոնուսների տեսքով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացիները 18 մլն եվրո էին առաջարկել Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի դիմաց:

Գունդոգանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ