«Մանչեսթեր Սիթին» մոտ է «Բորուսիայի» կիսապաշտպանի ձեռք բերմանը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Չնայած Գյունդողանի գործակալը հերքել է այդ տեղեկատվությունը, սակայն The Sun-ը պնդում է, որ գործարքը շուտով կկայանա:

«Քաղաքաբնակները» պատրաստ են 30 միլիոն եվրո վճարել, քանի որ թիմի ապագա մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է տեսնել կիսապաշտպանին իր նոր թիմում:

Հիշեցնենք՝ Գյունդողանի պայմանագիրը «Իշամեղուների» հետ ավարտվում է 2017թ-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով  2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ