«Մանչեսթեր Սիթին» երկու ֆուտբոլիստ է կորցրել միջազգային հանդիպումների արդյունքում

«Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստներ իրենց հավաքականների կազմում վնասվածքներ են ստացել:

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ և ամենայն հավանականությամբ բաց կթողնի իր թիմի հաջորդ՝ Պարագվայի դեմ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 13-ին: Ֆուտբոլիստի վնասվածքի լրջության աստիճանը դեռ պարզ չէ:

Ֆրանսիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել պաշտպան Բակարի Սանյան: Վերջինս ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ