«Մանչեսթեր Սիթին» չի պատժվի

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» չի ենթարկվի պատժամիջոցների, հայտնել է ՖԻՖԱ-ն:

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ արգենտինական «Վելես Սարսֆիլդը» նամակով դիմել է իրենց` քննելու 16-ամյա Բենջամին Գարեի տրանսֆերը: Սակայն, ներկայացված փաստերը բավարար չեն եղել «Մանչեսթեր Սիթիի» դեմ գործ հարուցելու համար: Բանն այն է, որ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 24-ին, երբ Գարեի 16 ամյակն արդեն լրացած է եղել, ինչը, հաշվի առնելով նաև ֆուտբոլիստի` Իտալիայի քաղաքացի լինելու հանգամանքը, համապատասխանում է ՖԻՖԱ-ի տրանսֆերային կանոններին:

Նշենք, որ անգլիական գրանդին սպառնում էր տրանսֆերային արգելք, ինչպես ավելի վաղ պատժվել էին «Բարսելոնան», «Ռեալը» և «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ