«Մանչեսթեր Սիթին» 60մլն. եվրո է պատրաստ առաջարկել «Յուվենտուսի» պաշտպանի դիմաց

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերի ձեռք բերման համար:

«Քաղաքաբնակների» մարզչական շտաբը ցանկանում է 60 մլն. եվրո առաջարկել «Ծեր սինյորայի» ղեկավարությանը:  Ակումբի նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլան համարում է Բոնուչիին առաջնային տրանսֆերային նապատակ:

Ավելի վաղ իտալական ակումբը մերժել էր ֆուտբոլիստին վաճառելու 45 մլն եվրոյի առաջարկը:

Հիշեցնենք՝ 60 մլն. եվրոն կարող է դառնալ ռեկորդային ֆուտբոլի պատմության մեջ պաշտպանի տեղափոխության համար: Հիմա այդ կարգավիճակը պատկանում է Դավիդ Լուիզին, որը 2013 թվականին «Չելսիից» տեղափոխվեց ՊՍԺ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ