«Մանչեսթեր Սիթին» 18 մլն եվրո է առաջարկել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցությունները «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդոգանի տեղափոխության շուրջ:

Անգլիացիները արդեն տեղեկացրել են դորտմունդյան ակումբին, որ պատրաստ են գերմանացու համար վճարել 18 մլն եվրո: Բացի այդ «Բորուսիան» կարող է ստանալ լրացուցիչ 5 մլն եվրո ՝ կախված Գունդոգանի ելույթներից «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

«Բորուսիան» դեռ չի պատասխանել «Սիթիի» առաջարկին, սակայն «իշամեղուները» մտադիր են ավելի շատ գումար ստանալ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:

Նշենք, որ «Բորուսիայի» ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբը չի երկարաձգելու պայմանագրերը Գունդոգանի, Մխիթարյանի և Հումելսի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ