«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» հետ խաղից հետո հայհոյել են Լիոնել Մեսիին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» (3:1) հանդիպումից հետո, անգլիական ակումբի ֆուտբոլիստները հայհոյել են հյուրերի հարձակվող Լիոնել Մեսիին, պնդում է Marca-ն:

Դրվագը տեղի է ունեցել  հանդիպումից  հետո,երբ Մեսին դեպի հանդերձարան է քայլել: Արգենտինացին հիմար է անվանել «Սիթիի» ֆուտբոլիստներից մեկին (անունը չի նշվում), որից հետո կրքերը ավելի են բորբոքվել: Միջադեպը շարունակություն չի ունեցել տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոյի շնորհիվ:

Ավելացնենք, որ Մեսին այս խաղում դարձել էր «Բարսայի» միակ գոլի հեղինակը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ