«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը բաց կթողի «Ռեալի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին տեղեկացրել է, որ թիմի կիսապաշտպան Յայա Տուրեն չի հասցնի լիովին վերականգնվել մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ հանդիպումը:

«Կարծում եմ, որ Յայա Տուրեն բաց կթողնի հանդիպումը: Նա դեռ չի վերականգնվել մկանային վնասվածքից: Կտեսնենք, թե ինչպես է ապաքինվում շաբաթվա ընթացքում: Մտածում եմ, որ նա պատրաստ չի լի նաև խաղալ «Սաութհեմփթոնի» դեմ խաղին:

Իսկ ինչ վերաբերում է «Ռեալի»դեմ պատասխան խաղին, հիմա դժվար է ինչ-որ բան ասել:  Ամեն ինչ կախված է աֆրիկացու ապաքինման ընթացքից»,-Goal-com-ն է մեջբերում Պելեգրինիի խոսքերը:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ 22:45-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ