«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ». Մադրիդցիների հարձակվողի մասնակցությունը կասկածի տակ է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Marca-ն , ֆրանսիացին շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո, որը նա ստացել էր շաբաթ օրը «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղի ժամանակ:

Դեռ պարզ չէ, արդյոք Բենզեման կկարողանա մասնակցել անգլիական ակումբի դեմ հանդիպմանը: Մարզչական շտաբը որոշում կկայացնի կամ այսօր, կամ վաղը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ