Manchester Evening News. «Մխիթարյանն ու Ռեշֆորդը փոխեցին խաղը»

Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը պետք է մեկնարկային կազմում լինեն մանչեսթերյան դերբիի ժամանակ՝ գրում է Manchester Evening News-ը «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Հալ Սիթիի» դեմ ԱՊԼ-ի երրորդ տուրում կայացած խաղից հետո:

«Յունայթեդը» պայքարում էր «Հալ Սիթիի» դեմ խաղում հաջողության հասնելու համար, իսկ հետո Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին ու Մարկուս Ռեշֆորդին: Մխիթարյանն ակտիվություն հաղորդեց կիսապաշտպանությունում, իսկ Ռեշֆորդը ճիշտ պահին հայտնվեց որտեղ պետք էր:

Նրանք փոխեցին խաղը: Երկուստեք պետք է սպասեն մրցաշրջանում իրենց հնարավորությանը, սակայն կարող են ուրախ լինել «Հալի» դեմ անցկացրած խաղով: Անտոնի Մարսիալն ու Խուան Մատան այնպես չէ, որ ապահովել են իրենց տեղը մեկնարկային կազմում: Հավաքականների կազմում ելույթներից հետո այս գոտում ճնշումներ կլինեն»,- մասնավորապես գրել է կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ