Manchester Evening News. «Բորուսիան» պլանավորում է կյանքն առանց Մխիթարյանի»

Բրիտանական Manchester Evening News-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությանը:

Աղբյուրը կապ է տեսել Դորտմունդի «Բորուսիայի»՝ Կարիմ Բելարաբիի ծառայություններով հետաքրքրվելու ու Մխիթարյանի՝ «Յունայթեդ» հնարավոր տեղափոխության միջև:

«Լևերկուզենի «Բայերն» առաջարկ է ստացել Դորտմունդի «Բորուսիայից» Կարիմ Բելարաբիի տրանսֆերի հարցով: Բելարաբին եզրային ֆուտբոլիստ է, և այո՛, Մխիթարյան չէ, սակայն երևում է, որ գերմանական ակումբն սկսում է պլանավորել կյանքն առանց Մխիթարյանի»,- գրում է կայքը:

«Օրեր առաջ Բելարաբիի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ ենք ստացել «Բորուսիայից», և այն ակնթարթորեն մերժվել է»,- «Բայերի» տնօրեն Ռուդի Վուլերի խոսքն է փոխանցում գերմանական Bild-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ