«Ման. Յունայթեդ» – «Ման. Սիթի»՝ պատմության ամենաթանկարժեք խա՞ղը

Վերջին 3 ամիսներին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային շուկայում միասին ծախսել են ավելի քան 310 միլիոն ֆունտ:

Այս հաշվարկում առաջատարը «քաղաքայիններն» են, որոնք ամռանը 170 միլիոն ֆունտ են հատկացրել տրանսֆերներին, որի դիմաց ձեռք են բերել Ջոն Սթոունզի, Լերոյ Սանեի, Կլաուդիո Բրավոյի և Նոլիտոյի իրավունքները: «Յունայթեդը» հատկացրել է 143 միլիոն ֆունտ՝ թիմ հրավիրելով Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին, Պոլ Պոգբային, ու Էրիկ Բայիին(Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «ՄՅու»-ին – խմբ.):

Ընդհանուր առմամբ՝ վերջին 8 տարիները միասին, մանչեսթերյան թիմերը տրանսֆերային շուկայում ծախսել են շուրջ 1,7 միլիարդ ֆունտ, իսկ մանչեսթերյան դերբին, որ կայանալու է շաբաթ, կարող է դառնալ պատմության ամենաթանկարժեք խաղը, քանի որ երկու թիմերի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է ավելի քան 600 միլիոն ֆունտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ