Մալխաս Ամոյանը հաղթեց Ալբերտ Եղիկյանին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

69 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանն ու Ալբերտ Եղիկյանը:

Ամոյանը հաղթեց 9:0 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Հուլիսի 24-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

*Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ