«Մալագայի» հարձակվող. «Հույս ունեմ, որ իմ գոլը կօգնի «Բարսելոնային» դառնալ Իսպանիայի չեմպիոն»

«Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը հույս ունի, որ իր գոլը կօգնի «Բարսելոնային» նվաճել Լա լիգայի չեմպիոնի կոչումը:

«Հույս ունեմ, որ գոլ կխփեմ և կօգնեմ «Բարսային» չեմպիոն դառնալու հարցում: Ես պարտական եմ կատալոնական գրանդին ամեն ինչի համար, այդ իսկ պատճառով հույս ունեմ, որ դա տեղի կունենա և մենք կհաղթենք «Ռեալին»»,- ասել է Ռամիրեսը:

Սանդրո Ռամիրեսը համարվում է «Բարսայի» սան: 2016թ. իսպանացին որպես ազատ գործակալ տեղափոխվել է «Մալագա»:

Ավելացնենք, որ մայիսի 21-ին Լա լիգայի վերջին տուրում «Մալագան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին»: Ներկա պահին մադրիդյան գրանդը 3 միավորով գերազանցում է կատալոնացիներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ